Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ազնվության բանակ» Հայաստանում

«Ազնվության բանակ» Հայաստանում
11.12.2015 | 14:31

Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված բողոքի ցույցը ոստիկանների հետ բախումով սկսվեց։ Ազատության հրապարակում ելույթներից մեկի ժամանակ «Նոր Հայաստանի» ակտիվիստները փորձեցին վրան տեղադրել, կրկին ապարդյուն։ Բերման ենթարկվեց երեք քաղաքացի՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտելու համար։ Հարթակից ելույթ ունեցողները կոչ արեցին ոստիկանների գործողություններին չմիջամտել։ Ավանդաբար այդ օրը ցույց անցկացնող ՀԱԿ-ին միացել էր Րաֆֆի Հովհաննիսյանի ու Ժիրայր Սէֆիլյանի առաջնորդած «Նոր Հայաստանը»։ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց՝ ստեղծում են «ազնվության բանակ»՝ հավաքագրելով նրանց, ովքեր պայքարել են ազատ և արդար հանրաքվեի համար։ «Բառիս բուն իմաստով ազնվության բանակ, որովհետև այն պայքարը, որ ընթանում է մեր երկրում, իրականում պայքար է ազնվության և խարդախության, չարիքի միջև»,- ասաց Զուրաբյանը։
Մարդու իրավունքների պաշտպանության օրը Զուրաբյանը հայտարարեց, որ Հայաստանում խախտվում է սեփական իշխանությունը ձևավորելու իրավունքը, և «ազնվության բանակը» պետք է դառնա ազատ և արդար ընտրությունների գլխավոր երաշխավորը։

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ